Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է պաշտպան Դուգլասի տեղափոխությունը կատալոնական ակումբ:
«Շատ ուրախ եմ, որ Դուգլասը «Բարսելոնա» է տեղափոխվել: Մենք այդպիսի որակներ ունեցող ֆուտբոլիստի կարիք էինք զգում:
Դուգլասը տիպիկ բրազիլացի եզրային պաշտպան է: Նա կարող է օգնել մեզ ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման գծում»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:





































