Բուենոս Այրեսը կարող է փոխարինվել որպես Արգենտինայի գլխավոր քաղաք: Արգենտինայի նախագահ Ֆերնանդես դե Կիրշների խոսքով՝ ներկայում երկրի մայրաքաղաքը աշխարհագրորեն հեռու է երկրի մյուս բոլոր տարածքներից:
Նշվում է, որ նա դիտարկում է մայրաքաղաքը Սանտյագո-դել-Էստերո տեղափոխելու հարցը, որը գտնվում է Բուենոս Այրեսից 965 կմ հյուսիս: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:











































