Դերասանուհի Անջելինա Ջոլիի երկրպագուն ուրբաթ օրը Վենետիկում միայնակ պիկետի է դուրս եկել` բողոքելով նրա և դերասան Բրեդ Փիթի հարսանիքի դեմ: Այս մասին հաղորդում է Intrefax-ը:
Իտալիայի Լիդո կղզում` Վենետիկի կինոփառատոնի անցկացման վայրի մերձակայքում, քաղաքի բնակիչը կանգնել է ձեռքին պաստառ, որի վրա գրված էր. «Անջելինա, հեռացիր Փիթից և ամուսնացիր ինձ հետ»:
Երկրպագուի խոսքով` Փիթն արժանի չէ Ջոլիին: «Ինձ թվում է` նա չափազանց գեղեցիկ է նրա համար»,- ասել է տղամարդը:












































