Sunday, 19 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

«ԵԽԽՎ-ի համազեկուցողներն անսպասելիորեն Ադրբեջանին քննադատող զեկույց են պատրաստել». Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ակտիվացնել դեմոկրատական ինստիտուտների գործունեության ոլորտում օրենսդրության իրագործման աշխատանքները:

Այդպիսի կոչ է արված երեկ Փարիզում Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ջոզեֆ Գրեշի պատրաստած հաշվետվությունում, որում խոսք է գնում ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ու համապատասխան խորհուրդների մասին:

Հաշվետվությունում համազեկուցողներն ընդգծել են, որ ԵԽ-ին անդամակցելուց ի վեր՝ Ադրբեջանը որոշակի առաջընթաց է գրանցել օրենսդրական բազայի ստեղծման հարցում՝ դեմոկրատական ինստիտուտների գործունեության համար: Սակայն, միևնույն ժամանակ, մի շարք օրենքների խախտումն ու սահմանափակումներ մտցնելը աճող մտահոգություն է առաջացնում օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների հարգման համար:

Խնդիրներ են շարունակում մնալ՝ կապված դատական համակարգի անկախության հետ: Քաղաքական բազմակարծության ապահովման հարցում զեկույցում նշված է, որ Ադրբեջանում հայտնի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ ներկայացված չեն խորհրդարանում: Միևնույն ժամանակ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը միակն է, որն իրավունք ունի խորհրդարանում ստեղծել քաղաքական խմբակցություն:

Մոնրիթորինգային կոմիտեն ափսոսանք է հայտնում ընդդիմադիր կուսակցությունների հետ «քաղաքական երկխոսության» բացակայության կապակցությամբ: Զեկույցի հեղինակները «մտահոգիչ» են որակել ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու հարցում առկա իրադրությունը: Մտահոգություն են պատճառում նաև կեղծ մեղադրանքներով լրագրողների ու ակտիվիստների ձերբակալությունները:

Անարդար դատական քաշքշուկները հանգեցնում են մարդկանց սիստեմատիկ ձերբակալությունների, որոնց կարելի է համարել «խղճի բանտարկյալներ»: Մտահոգության տեղիք են տալիս նաև ոչ վաղ անցյալում օրենսդրության մեջ կատարված ուղղումները, որոնցով մեծացվել են «չարտոնված» ակցիաներին մասնակցելու և դրանք կազմակերպելու համար սահմանված տուգանքները: Խնդիրներ կան նաև կոռուպցիայի ու հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում:

Մոնիթորինգային կոմիտեի կողմից հավանության արժանացած բանաձևի նախագծում մի շարք խորհուրդներ են տրվում վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը, մասնավորապես, վերաբերում է ենթադրյալ քաղբանտարկյալների ազատարձակմանը, ընտրական համակարգի կատարելագործմանը, հասարակական կազմակերպությունների գրանցման խոչընդոտների վերացմանը, միջազգային հասարակական կազմակերպությունների գրանցման ընթացակարգերի դյուրացմանը, խորհրդարանում ընդդիմադիր խմբակցության ստեղծման համար պայմանների ապահովմանը:

Զեկույցում խոսք է գնում նաև Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու մասին: Նշվում է, որ նախկինում համազեկուցողները զերծ էին մնում Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրին գնահատական տալուց: Բանաձևի նախագիծը ներկայացվել է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հաստատմանը, որը կայանալու է հունվարի 21-25-ը Ստրասբուրգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում