ԱՄՆ-ի ռազմական գործողություններն ընդդեմ Իրաքում «Իսլամական պետության» ծայրահեղականների երկրին օրական մոտ 7.5 մլն դոլար են արժենում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Պենտագոնի մամլո քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբիին:

Նա ընդգծել է, որ վերոնշյալ գումարը հատկացվում է իսլամիստների դեմ պայքարին հունիսի կեսերից: «Դա նշանակում է, որ այդ պահից ի վեր 500 մլն դոլար է ծախսվել»,-նշել է նա:
Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է «միջոցներ գտնել» խմբավորումներին դիմակայելու համար:










































