Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ Դավութօղլուն նախարարական պաշտոնների թեկնածուների ցուցակն Էրդողանին կներկայացնի ուրբաթ օրը:









































