Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերին կայցելի Վաշինգտոն: «Ես մտադիր եմ հաջորդ ամիս Սպիտակ տանը ընդունել նախագահ Պորոշենկոյին»,- ըստ Ria Novosti-ի հաղորդման՝ ասել է Օբաման:
Օգոստոսի սկզբին հաղորդվում էր, որ Պորոշենկոն ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Ուելսում, հայտնում է RIA Novosti-ն:










































