Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ մեղադրանք չեն ներկայացնի իննամյա աղջկան, որը պատահաբար գնդակահարել էր իր հրաձգության ուսուցչին:
39-ամյա Չարլզ Վակկայի մահը դիտարկվում է որպես դժբախտ պատահար՝ հայտարարել են Մոհավի շրջանի իշխանությունները:
Վակկան աղջկան սովորեցնում էր կրակել Արիզոնա նահանգի դաշտավայրում: Աղջիկը վերցրել է զենքն ու սկսել կրակել թիրախին, սակայն հրումն այնքան ուժեղ է եղել, որ երեխան չի կարողացել պահել այն, և փամփուշտներն ուղղվել են ուսուցչին:
Նա մահացել է Լաս Վեգասի հիվանդանոցում:
Երեխային կրակելու համար բերել էին ծնողները, ովքեր ներկա են եղել միջադեպին:









































