Իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մոտ օրերս «Չելսի»-ից կտեղափոխվի իտալական «Միլան»:
Ֆուտբոլիստի տրանսֆերի իրականացման համար մի փոքր ժամանակ է հարկավոր: Այս մասին հաղորդել է Տորեսի գործակալը՝ Անտոնիո Սանսը.
« «Միլան»-ի ղեկավարների հետ հանդիպում ունեցանք, որը անցավ շատ լավ: Տորեսի տրանսֆերը դեպի «Միլան» շատ հավանական է: Մի փոքր ժամանակ է հարկավոր, որից հետ ամեն հարց կգարգավորվի»-, գործակալի խոսքերը մեջբերում է իտալական լրատվամիջոցները:










































