Արգենտինացի լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտան TV2-ի հետ զրույցում պատմել է, որ մարզական կարիերայի ավարտից հետո բժկի հետ հանդիպմանը խնդրել էր կտրել իր ոտքերը:
«Կարիերայիս ավարտից հետո զգացի, որ գրեթե չեմ կարողանում քայլել: Սրունքաթաթերս այնքան ուժեղ էին ցավում, որ բժկին խնդրեցի կտրել ոտքերս:
Ես տեսա Օսկար Պիստորիուսին (խմբ,- հարավամերիկացի արագավազորդ, ով վազում է պրոթեզներով) և որոշեցի, որ դա կարող է լուծել խնդիրը:
Բժիշկը հրաժարվեց անել դա և ասաց, որ ես խելագար եմ: Ժամանակի հետ իրավիճակը փոքր-ինչ փոխվեց»,- հայտարարել է Բատիստուտան:







































