«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել սիրիական բանակի տասնյակ զինվորների: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիտորինգային կենտրոնին:
Իրավապաշտպանների տեղեկությամբ՝ զինվորականները գերեվարվել են Համա նահանգ գնալու փորձի ժամանակ:
Իրենց թվիթերյան էջերում ջիհադականները հայտարարել են 200 զոհի մասին՝ տեղեկացնում են իրավապաշտպանները:











































