Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական «Բոթաշ» պետական էներգետիկ ընկերությունը բանակցություններ է վարում «Արևմտյան» գազատարով ռուսական գազի ներկրման շուրջ, որն անցնում է Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի միջով: Ռուսական «Գազպրոմը» նախնական համաձայնություն է տվել տվյալ գազատարով տարեկան մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին:
2011 թվականի դեկտեմբերին «Բոթաշը» չէր երկարաձգել 1986 թվականին 25 տարով կնքված ռուս-թուրքական պայմանագիրը, որն առնչվում էր Թուրքիային «Արևմտյան» գազատարով ռուսական գազի մատակարարմանը: Դրա պատճառն այն էր, որ այն ժամանակ կողմերը համաձայնության չէին եկել գնի շուրջ:
Նոյեմբերի վերջին «Գազպրոմը» երկարատև համաձայնագրեր էր կնքել Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ: