Աֆղանստանի նախագահի թեկնածուներից մեկը՝ Աբդուլլա Աբդուլլան, երեքշաբթի օրը սպառնացել է դադարեցնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկի գործընթացին իր թիմի մասնակցությունը: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է նրա մամուլի պատասխանատու Ֆազել Ահմադ Մանավին:
«Մենք եկանք եզրակացության, որ Անկախ ընտրական հանձնաժողովը չի լսում մեր փաստարկները,- Քաբուլում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մանավին:- Եթե Անկախ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները լսեն մեր փաստարկները, մենք կշարունակենք այդ գործընթացը: Հակառակ դեպքում մենք վերջնականապես կդադարեցնենք մեր մասնակցությունը»:
Աբդուլլա Աբդուլլայի պահանջն է՝ կեղծ քվեաթերթիկներն անվավեր ճանաչել:
Երկուշաբթի օրվանից 8 մլն քվեաթերթիկի վերահաշվարկը հասել է վերջնական փուլին:









































