ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ երկուշաբթի օրը դատապարտել են Լիբիայի վիճակին արտաքին միջամտությունը, գրում է BBC-ն:
Երկուշաբթի ԱՄՆ-ը հայտարարել է, որ Եգիպտոսը և ԱՄԷ-ն մի շարք ավիահարվածներ են իրականացրել Տրիպոլիում իսլամիստների զինված խմբերին:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունում ասվում է, որ նման գործողությունները միայն կուժեղացնեն երկրում առկա պառակտումը և կբարդացնեն Լիբիայի անցումը ժողովրդավարության:











































