Հնդկաստանի գերագույն դատարանը վճիռ է կայացրել այն մասին, որ 1993-2010թթ. ածխի հանույթի համար տրված արտոնագրերը անօրինական են, գրում է vestifinance.ru-ն։
Բոլոր կառավարությունները արտոնագրեր են տվել պետական և մասնավոր ընկերություններին՝ առանց տենդերի անցկացման, ինչը եղել է անարդար և ոչ թափանցիկ։ Դատարանը մտադիր է քննարկել, թե արժե՞ արդյոք չեղալ համարել 218 այդպիսի արտոնագրեր։
Դաշնային աուդիտորները հայտարարում են, թե երկիրը 210 մլրդ դոլար է կորցրել, որովհետև ածխավազանների մշակման իրավունքները գրոշներով են վաճառվել։
Հաշվիչ պալատի զեկույցում ասվում է, որ ածխավազանների վաճառքից շահել են մասնավոր ու պետական ընկերությունները։
Ընդդիմադիր քաղաքական գործիչները ժամանակին կառավաությանը մեղադրել են «երկիրը թալանելու» մեջ, որովհետև նա ածխահանքերը վաճառել է առանց աճուրդի անցկացման։







































