Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

ԺԷԿ քաղաքական կյանքի արդյունքները

Ակնհայտ է, որ օգոստոսի մի քանի օրերից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել: Կարելի է ասել, որ իրավիճակ է փոխվել տարածաշրջանում, շնորհիվ հայկական զինված ուժերի, որոնք Ադրբեջանի ագրեսիվ փորձերը հետ մղելով և նրան ծանր կորուստներ պատճառելով՝ ըստ էության, նոր որակ են հաղորդել տարածաշրջանային ստատուս-քվոյին:

Ստատուս-քվոյի փոփոխությունը վերջին շրջանում հատկապես սուր խնդիր էր դարձել, խնդիր, որում հատվում էին Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը: Ռուսաստանը, գրեթե առանց կաշկանդվելու, բավական թափանցիկ ակնարկներ և առաջարկներ էր անում Ադրբեջանին՝ զինելով նրան մինչև ատամները, որ ժամանակն է կիսել ղարաբաղյան գոտին և մի քանի տարածք վերադարձնելով Ադրբեջանին՝ այնտեղ տեղավորել ռուսական խաղաղապահների, այսինքն՝ մնացյալ մասը Ղարաբաղյան գոտու հատկացնել Ռուսաստանին: Ըստ որում՝ այս ամենը բացահայտորեն իրականացվում էր սկսած Հայաստանի Եվրաասոցացման գործընթացի եզրափակիչ փուլից, երբ Ռուսաստանն անցավ բացահայտ շանտաժների:

Օգոստոսյան իրադարձությունները, ըստ էության, գիծ քաշեցին այս իրավիճակի վրա և ստեղծեցին նոր իրավիճակ, քանի որ հայկական բանակը գործնականում կանգնեց ստատուս-քվոյի պաշտպանության դիրքերում և ցրեց պատրանքները: Բոլորը հասկացան, որ ինչքան էլ ռուսական հեգեմոնությունն ու հովանավորությունը Հայաստանի իշխանական համակարգի միջոցով երկիրը հասցրել է դիմադրունակության գրեթե զրոյական մակարդակի, միևնույն է դեռևս զրո չէ, և կա մի ուժ, որի միջոցով հայաստանյան հասարակությունը կպահի իր դիրքերը:

Սա արդեն նոր առանցք է, նոր իրավիճակ: Սա ենթադրում է նաև համապատասխան նոր իրողություններ երկրի ներքաղաքական կյանքում, այսինքն՝ ադեկվատ արձագանք այդ նոր իրավիճակին: Սակայն, այդ արձագանքը, ըստ էության, գոյություն չունի կամ ադեկվատ չէ: Համախմբման մասին քնարա-քաղաքական հռչակագրերը, համատեղ այցերը սահմանամերձ գյուղեր, որ իրականացնում են իշխանություններն ու քաղաքական ուժերը, չեն կարող արձագանք լինել կամ լինել ադեկվատ արձագանք: Ադեկվատ արձագանքը կարող է լինել նոր օրակարգի մատուցումը հասարակությանը: Օրակարգի, որը համահունչ է օգոստոսյան իրողություններին, որոնք ի հայտ բերեցին Հայաստանի ներքաղաքական գործընթացների բացարձակ կտրվածությունը արտաքին-քաղաքական իրողություններից ու մարտահրավերներից: Ի մասնավորի՝ Հայաստանի այսպես կոչված հիմնական քաղաքական ուժերը կամ ոչիշխանական քառյակը, զբաղված լինելով «ԺԷԿ»-ի պետի մակարդակի 12 կետերը իշխանություններին ներկայացնելու ազգափրկիչ գործով, ըստ էության մյուս կողմից լռությամբ կամ բացահայտ կերպով լեգիտիմացնում էին Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին, լեգիտիմացնում էին Հայաստանի հանդեպ ռուսական կայսերապաշտական քաղաքականության բոլոր նկրտումները, հռչակում դրանք անշրջելի, իսկ ներքին կյանքում էլ պայքարում այս նկրտումների լեգիտիմ հովանոց լինելու համար՝ փորձելով համոզել Կրեմլին, որ հենց իրենք են, որ կապահովեն Ռուսաստանի անդարդ հեգեմոնություն:

Եվ ի՞նչ եղավ այդ քաղաքականության արդյունքը: Այդ քաղաքականության արդյունքը եղավ այն, որ, նախ, վերացնելով Հայաստանի իշխանությունը, այն վերածելով ռուսական խամաճիկի, հետո էլ ռուսական խամաճիկի վերածելով Հայաստանի այսպես ասած ընդդիմությանը, Ռուսաստանի իշխանություններն ի վերջո ձեռնամուխ եղան Ադրբեջանի հետ տարիներ շարունակ զարգացում ապրած գործարքի հասունացմանը և ըստ էության գագաթնակետին՝ Հայաստանի հանդեպ արտաքին շանտաժի և ագրեսիայի իրականացմանը: Այսինքն, զրկելով երկրի քաղաքական իմունային համակարգը որևէ դիմադրությունից՝ Ռուսաստանը համարեց, որ արդեն ժամանակն է ի կատար ածել ճնշումն ու Հայաստանին ադրբեջանական ագրեսիայի գործնական շանտաժով պարտադրել արդեն ղարաբաղյան կարկանդակի բաժանման սցենարը:

Ահա այս արդյունքի պայմաններում, եթե Հայաստանում քաղաքական օրակարգ չի փոխվում, իսկ ինչպես արդեն իսկ քաղաքական դերակատարները հայտարարել են՝ կարծեք թե չի փոխվում և պատրաստվում են վերադառնալ «ԺԷԿ-ի պետի» մտահղացումներին, ըստ էության ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է ոչ ադեկվատ մնալ իրական սպառնալիքներին և մարտահրավերներին:

Խնդիրն այստեղ ամենևին այն չէ, որ պետք է ներքին հարցերը ստորադասվեն արտաքինին: Խնդիրն այն է, որ պետք է ամբողջությամբ գիտակցվի և հասարակությանը ներկայացվի արտաքին մարտահրավերների և ներքին համակարգային խնդիրների օրգանական կապը, արտաքին ազդեցության գերակայությունը, ինչը ներքին հարցերում պահանջում է այլ շեշտադրումներ ու մոտեցումներ, որպեսզի ներքաղաքական պայքար կամ ներհասարակական պայքար կոչվածը չհանգեցնի ընդամենը անձերի կամ անունների համար պայքարի, որոնք իրար մեջ պայքարում են ընդամենը դրսում գտնվող մեկ անձի կամ ուժի «օրհնությունը» ստանալու համար, որպեսզի հետո իրենց հերթին «օրհնեն» այդ ուժի «լիս ոտը» Հայաստանում:

Սա է խնդիրը, որ պահանջում է օրակարգային շեշտադրումների փոփոխություն և ներքաղաքական կյանքում սկզբունքների ու գաղափարների հստակեցում, արժեքների և առաջնահերթությունների հստակեցում: Ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին՝ բոլոր նրանց, ովքեր հավակնում են հանդիսանալ քաղաքական ուժ և առաջնորդել հասարակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում