«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին չի հիասթափեցրել Մարիո Բալոտելիի տեղափոխությունը «Լիվերպուլ»:
«Եթե ֆուտբոլիստը փոխում է ակումբային գրանցումը, ուրեմն որոշում են կայացրել բոլոր շահագրգիռ կողմերը: Բալոտելին հեռացավ, ամրապնդվեց թիմային ոգին: Հիմա ֆուտբոլիստները հաղթանակի ավելի մեծ ծարավ են զգում:
Մարիոյին ամենայն բարիք եմ մաղթում «Լիվերպուլ»-ում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































