Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն իր կարծիքն է հայտնել թիմի մրցակիցների մասին: Նրա կարծիքով` «կապտանռնագույններ»-ի գլխավոր հակառակորդը կլինի Մադրիդի «Ատլետիկո»-ն:
«Իսպանիայի առաջնության շրջանակներում բազմաթիվ հակառակորդներ ունենք: Նախ դա «Ատլետիկո»-ն է: Չէ՞ որ խոսք է գնում երկրի գործող չեմպիոնի մասին: Այդ թիմն արժանի է «Բարսելոնա»-ի և մյուս ակումբների հարգանքին»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել էր, որ իր թիմը չի կարող մրցակցել «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի հետ:









































