Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Իշխանությունը ԱԺ նախագահի ավտոյի համար փող ունի, անօթևան ընտանիքների համար՝ ոչ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի Գյումրի կատարած այցից հետո էլ առ այսօր Գյումրիի Մուշ-2 թաղամասում շինարարական որևէ աշխատանք չի կատարվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Հովիկ Աբրահամյանն այցելել էր Շիրակի մարզ, այդ թվում եղել Մուշ-2 թաղամասում, որտեղ անօթևանները նրան դիմավորել էին սուլոցներով և բացականչություններով: Հիշեցնենք, որ այս թաղամասում դեռևս 2013 թվականին պետք է ավարտված լիներ 420 անօթևան ընտանիքների համար կառուցվող շենքերը, սակայն առ այսօր շենքից միայն հիմքն է փորված, որն աստիճանաբար լցվում է աշխատանքներ չիրականացնելու պատճառով:

Հովիկ Աբրահամյանը հանգստացրել էր վրդովված բնակիչներին՝ ասելով, որ Գյումրի է այցելել հենց բնակարանաշինության խնդիրը քննարկելու համար, և այդ օրվանից արդեն պետք է պարզ լիներ, թե երբ է մեկնարկում բնակարանաշինությունը 420 ընտանիքի համար:

«Որքանով ես տեղյակ եմ՝ վարչապետի գալուց առաջ և հետո էլ մինչ օրս որևէ շինարարություն չի իրականացվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ հավելելով, որ եթե անգամ շինարարություն էլ լինի, այդ 420 ընտանիքն էլ բնակարան ստանա, ապա դրանով Գյումրիում անօթևանների հարցը չի լուծվի:

«Ամենատարբեր հաշվարկներով՝ Գյումրիում առնվազն 4 հազար ընտանիք անօթևան են: Մի այլ բան է, որ նրանց մի մասին՝ 1500-ին է իշխանությունը ճանաչում որպես անօթևան և փոխհատուցման ենթակա ընտանիք: Իսկ մյուսներին իշխանությունը չի ճանաչում: Բայց մոտ 2 հազար ընտանիք կա, որ տարիների ընթացքում աճել է, մի մասը տեղափոխվել է փոխհատուցված բնակարան, իսկ մի մասն այդպես էլ մնացել են տնակներում: Նրանցից բացի՝ կան նաև այնպիսի ընտանիքներ, որոնց անօթևանությունը չի ճանաչում պետությունը, բայց նրանք փաստացի փտում են այդ տնակներում»,- ասաց Բարսեղյանը:

Վերջինիս խոսքով՝ Մուշ-2 թաղամասի շինարարությունը իշխանությունները մշտապես պահում են որպես նախընտրական ծրագրի դրույթ: Ամեն անգամ ընտրություններից առաջ խոստանում են, որ կկառուցեն, իսկ երբ ընտրություններն ավարտվում են՝ մոռանում են: «Հիշեք Քոչարյան Ռոբերտին 98 թվականին, երբ խոստացավ աղետի գոտին վերականգնել 2001-ին: 2001-ին ասաց՝ կներեք, չենք հասցնում, 2002-ին կավարտենք: Իսկ 2004-ին ասում է, թե մենք վերականգնել և ավարտել ենք աղետի գոտին, բայց 2007-ին Սերժ Սարգսյանն ասում է, թե աղետի գոտում 3 հազարից ավել բնակարան ենք վերականգնելու՝ մոռանալով, որ Քոչարյանն արդեն իսկ ավարտել էր աղետի գոտու շինաշխատանքները»,- նկատեց Բարսեղյանը: Ապա հավելեց. «Սա հավանաբար սինդրոմ է, պրոցես, որը պարբերաբար առաջ է գալիս, իսկ իշխանությունը արմատական լուծում չի ուզում տալ: Հավանաբար փող չունի: Գալուստի ավտոյի համար փող ունի, բիոզուգարանների համար, տո ինչ հիմարության համար ասես փող ունի, իսկ անօթևանների, տնակներում փտող իր ժողովրդի, սահմանամերձ գյուղերի, այդ գյուղերի մանկապարտեզների համար չունի: Սա է նրանց մոտեցումը»:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ բացի այս թաղամասի կառուցումից՝ խոսք է գնում նաև բնակարանների գնման վկայագրերի մասին: Այդ ծրագիրը մեկ էլ իրականացվեց 2002-2004 թվականներին, Լինսի հիմնադրամի կողմից իրականացվող շինարարությանը զուգահեռ, երբ բնակիչներին տալիս էին վկայական իրենց բնակարանի մոտավոր գնի չափով, որ մարդիկ կարողանային բնակարան գնել շինարարությանը զուգահեռ: «Հիմա էլ կարծես նման խոսակցություններ կան: Մի պահ դադարեցին դրանք, սակայն տեսնենք, թե ինչպես կլինի»,- ասաց նա:

Երբ նյութը պատրաստ էր հրապարակման, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն նախօրեին իր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ քննարկման արդյունքում ընտրվել է վերը նշված տարբերակը, այսինքն այդ 420 ընտանիքներին կհանձնվեն բնակարանների գնման վկայագրեր: «Այդ 420 ընտանիքներից ավելի քան 2/3-ը կողմ են վկայագրերին: Իհարկե կան մարդիկ, ովքեր բնակարանների շինարարության կողմնակից են, քանի որ մտահոգություն ունեն, որ բնակարանների գնման վկայագրերի արժեքը չի համապատասխանի շուկայում գործեղ գներին: Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի բան չի կարող լինել: Մենք կադաստրից հարցում կանենք շուկայական արժեքի մասին և դրան համապատասխան կհանձնենք վկայագրերը: Սա ճիշտ տարբերակ է, քանի որ ավելորդ անգամ ստեղծել բնակելի գույք, երբ որ քաղաքում կան բազմաթիվ դատարկ տներ, կարծում եմ ճիշտ չէ:»,-ասաց Նարեկ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում