Ամերիկահայ 13-ամյա շախմատիստ Սամվել Սևյանը հասավ բացառիկ հաջողության: Ռոքվիլ քաղաքում անցկացված օփենում Սամվելը երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա և դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին շախմատիստը, որը շախմատային բարձրագույն բնագիծը հաղթահարում է դեռ 14 տարին չբոլորած:
Հիշեցնենք, որ լեգենդար Ռոբերտ Ֆիշերը գրոսմայստեր է դարձել 15 տարեկան հասակում:
Այժմ միայն անհրաժեշտ է, որ Սևյանը իր վարկանիշը հասցնի 2500-ի, որպեսզի ՖԻԴԵ-ն հաստատի հայ շախմատիստի կոչումը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:





































