Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարձր գնահատականի է արժանացրել իր թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղը:
«Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչը նաև մեկնաբանել է իր սաների գործողությունները «Էլչե»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` «Բարսելոնա»-ն 3:0 հաշվով առավելության է հասել, իսկ Մեսսին դուբլ է հեղինակել:
«Խաղը բարդ ընթացք ունեցավ: Սաներս ջանք չխնայեցին: Հիանալի է, որ Մեսսին այսքան լավ մարզավիճակում է: Ի՞նչ կարող եմ ասել նրա խաղի մասին: Միշտ ասել եմ, որ Լեոն հանճարեղ է: Նա լավագույնն է աշխարհում` ցանկացած առումով: Եթե Մեսսին ցանկանար պաշտպան լինել, նա նաև այդ գծում լավագույնը կլիներ»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:









































