Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրը խստորեն քննադատել է ԵՄ տնտեսական քաղաքականությունը և հայտարարել, թե Ֆրանսիան այլևս մտադիր չէ հետևել դրան, հայտնում են ԶԼՄ-ները:
«Հարկավոր է հայտարարել սեփական դժգոհության մասին: Գերմանիան մնում է խիստ տնտեսության թակարդում, որը նա տարածել է ամբողջ Եվրոպայում»,- հայտարարել է Մոնտեբուրը Le Monde-ին տված հարցազրույցում:
Ընդ որում՝ նա քննադատել է Գերմանիայի պասիվությունը Եվրոպական կենտրոնական բանկի գործին, որը պետք է որոշի եվրոգոտու դրամավարկային քաղաքականությունը, ինչպես նաև նշել է, որ գերմանացի քաղաքական գործիչները աչք են փակում Եվրամիության առաջնահերթ խնդիրների վրա:
«Այսօր խիստ էկոնոմիկայի կողմնակիցները պայքարում են ինֆլյացիայի դեմ, այն անհետանում է, սակայն մոռանում են պայքարել այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսին, օրինակ, զանգվածային գործազրկությունն է»,- ասել է նա:






































