Իտալիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովի Լամպեդուզա կղզուց ոչ հեռու հայտնաբերել են փչովի մի նավակ, որում գտնվել են տասնյակ աֆրիկացի գաղթյալներ։ Այս մասին հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։
Հաղորդվում է, որ նրանցից 18-ը զոհվել են նավարկության ընթացքում, 73-ին փրկել են իտալացի նավաստիները։
Ուրբաթ օրվանից ի վեր Իտալիայի ռազմածովային ուժերը ավելի քան 3500 գաղթյալի են փրկել Սիցիլիա կղզու և Լիբիայի ու Թունիսի առափնյա ջրերում։
Նախօրեին 170 գաղթյալի տեղափոխող նավը խորտակվել էր լիբիական առափնյա ջրերում։ Ենթադրվում է, որ նավում գտնվածների մեծամասնությունը զոհվել է։









































