Ամերիկահայ 13-ամյա շախմատիստ Սամվել Սևյանը հասավ բացառիկ հաջողության:
Ռոքվիլ քաղաքում անցկացված օփենում Սամվելը երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա եւ դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին շ ախմատիստը, որը շախմատային բարձրագույն բնագիծը հաղթահարում է դեռ 14 տարին չբոլորած:
Հիշեցնենք, որ լեգենդար Ռոբերտ Ֆիշ երը գրոսմայստեր է դարձել 15 տարեկան հասակում: Այժմ միայն անհրաժեշտ է, որ Սևյանը իր վարկանիշը հասցնի 2500-ի, որպեսզի ՖԻԴԵ-ն հաստատի հայ շախմատիստի կոչումը:
armches.am







































