Օգոստոսի 24-ին, ժամը 12:37-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի Իսակովի փողոցի թիվ 109 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանը և լոգարանում հայտնաբերել 1961 թվականին ծնված Լ. Գ.-ի դին:










































