Իրաքի իշխանությունները հավանության են արժանացնում միջազգային համաժողովի մասին Ֆրանսիայի նախաձեռնությունը` Իրաքի քաղաքական ճգնաժամի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
«Երկու առաջնորդներն էլ նշել են միջազգային ջանքերի արդյունավետ կոորդինացման անհապաղ անհրաժեշտությունը` ուղղված Իրաքում անվտանգության վերականգնմանը և «Իսլամական պետության» դեմ պայքարին»,- ասվում է Ելիսեյան պալատի մամլո հայտարարությունում:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «հաստատել է ամենասեղմ ժամկետում միջազգային համաժողով կազմակերպելու իր առաջարկությունը այդ կարևոր խնդրի վերաբերյալ»:









































