Թուրքիայում Իգդիրի ՀԿ-ները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն` հայտնելով, որ ցանկանում են Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել են արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև պահանջել, որ նախաձեռնությունը իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանագության երաշխիք ստանան: Այս մասին հայտնում է Panorama.am-ը, հղում անելով թուրքական «gundemelazig» լրատվական կայքին:
Նախաձեռնության կազմակերպիչը այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում (ASIMDER) կազմակերպությունն է:
Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը ասել, է թե «այն դեպքում, երբ թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է գործադրում, Հայաստանը այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի սա լավ առիթ է Հայաստանի համար` բացը լրացնելու»:
Գյուլբեյը ասել, է, որ Թուրքիայի հայկական համայնքը ազատ և անվտանգ միջավայրում իրականացնում է կրոնական ծիսակատարություններ և իրենք էլ ցանկանում են նույնը Երևանում անել:
Մանրամասները՝ Panorama.am-ում











































