Ոստիկանությունը կալանավորել է Սամերվիլ քաղաքի ավագ դասարանի 16-ամյա աշակերտին:
Իր տեքստում, որը Ալեքս Սթոունը գրել էր ուսուցչի հանձնարարությամբ, տղան հայտնել է, որ սպանել է հարևան դինոզավրին հատուկ այդ նպատակով գնված ատրճանակով:
Նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, և ժամանակավորապես հեռացրել են դասերից, հայտնում է Worldnow-ն:

Դպրոցի ղեկավարությունը Սթոունի հորինած շարադրության տեքստը ուղարկել էր ոստիկանություն, քանի որ այն պարունակել է «գնել եմ ատրճանակ» արտահայտությունը:
Անձամբ տղան հայտնել է, որ զղջում է իր գրածի համար, քանի որ դա կարտացոլվի նրա բնութագրի մեջ:









































