Սան Ֆրանցիսկոյի բնակիչները խնդրում են վերանվանել Waldo Tunnel կամուրջը ի հիշատակ անցած շաբաթ ինքնասպանություն գործած դերասան Ռոբին Ուիլյամսի:

2 օրում կատակերգուի երկրպագուները հավաքել են 6 հազար ստորագրություն և միջնորդությունը ուղարկել քաղաքային իշխանություններին, հայտնում է spletnik.ru-ն:

Խոսքը հայտնի Ոսկե դարպասներ կախովի կամրջի հյուսիսային հատվածի մասին է: Միջնորդության հեղինակ Ջուլիա Ուինրայթի խոսքով՝ կամուրջը հաղթամակարի տեսքով հիշեցնելու է բնակիչներին ու զբոսաշրջիկներին այն ուրախության մասին, որ Ուիլյամսը տալիս էր աշխարհին:










































