Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Ատլետիկո»-ի դեմ խաղի (1:1) հաջորդ օրը Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել մարզումը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն փոխարինվեց առաջին խաղակեսից հետո: Նա ազդրի վնասվածք ունի:
A Bola-ի փոխանցմամբ՝ հարձակվողը մարզվել է անհատական ծրագրով՝ ֆիզիոթերապևտի անմիջական հսկողությամբ: Անհատական ծրագրով է մարզվել նաև Պեպեն:










































