Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Գագիկ Ծառուկյանը՝ ժողովրդավարության փորձաքար. մամուլ

Անցած հանգստյան օրերին էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին և որոշում է կայացրել չառաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այս երկու լուրերն էլ պաշտոնապես ոչ հերքվեցին, ոչ հաստատվեցին:

Այսինքն, գրում է «168 ժամ»-ը, առնվազն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին լուրը հաստատվեց, ինչից էլ բխում էր մյուս տեղեկատվության՝ Ծառուկյանի չառաջադրվելու մասին լուրը: Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինչի արդյունքում որոշում է կայացրել չառաջադրվել: Կամ, որ գրեթե նույնն է՝ Սերժ Սարգսյանը նրան հորդորել, ստիպել կամ գուցե սպառնացել է՝ հրաժարվել նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու՝ արդեն իսկ կայացրած որոշումից: Համենայնդեպս, այն, որ հատկապես վերջին օրերին լրատվական դաշտում չափազանց ակտիվ գործող ԲՀԿ-ն այս տեղեկությունների հրապարակումից հետո դեռևս լռություն է պահպանում, վկայում է այն մասին, որ ինչ-որ լուրջ փոփոխություն նրանց ծրագրերում տեղի ունեցել է: Անկախ նրանից՝ վերջնականապես կհաստատվե՞ն այս տեղեկությունները, թե՞ կհերքվեն, դրանք հերթական անգամ վկայում են մեր քաղաքական դաշտի, մեղմ ասած, դեգրադացվածության, հակաժողովրդավարական լինելու մասին:

Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման հասարակական, քաղաքական, արժեքային ու մշակութային հարթություններում բացասական նշանակության մասին բազմիցս ենք գրել: Սակայն դրանից ամենևին չի բխում, որ կարող է ընդունելի համարվել որևէ կերպ Գագիկ Ծառուկյանին խոչընդոտելու, նախագահի ընտրություններում նրա առաջադրումը կանխելու քայլը՝ եթե անգամ դա պայմանավորված լինի ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու, այլ պետության ու հասարակության շահերը պահպանելու ազնիվ մղումներով: Ճիշտ հակառակը:

Եթե Գագիկ Ծառուկյանն անկեղծ է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշման մեջ, եթե դրա հիմքում ընկած չէ ստվերային, կուլիսային պայմանավորվածությունը, ապա որքան էլ դա հաճելի լինի կամ ոչ՝ նա պետք է իրավունք ունենա առաջադրելու իր թեկնածությունը և պայքարելու նախագահի պաշտոնի համար: Դա է պահանջում ժողովրդավարությունը: Եթե մենք անկեղծ ենք ժողովրդավարական երկիր ունենալու մեր ցանկությունների, տեսլականների մեջ, ապա չկիսելով Ծառուկյանի մշակութաբանական տիպը, պետք է ամեն ինչ անենք նրան պայքարելու հնարավորությունից զրկելու ցանկացած ապօրինի քայլի դեմ:
Կրկնում ենք՝ եթե նրա՝ մինչև այժմ կատարած գործունեությունն իշխանության հետ պայմանավորվածության արդյունք չէր: Սա չափազանց կարևոր վերապահում է, քանի որ, եթե նա զբաղվում էր իմիտացիայով (ինչի հավանականությունը շատ մեծ է), ապա նրա՝ որոշումներ կայացնելու կամ դրանցից հրաժարվելու գործընթացը ևս պետք է տեղավորվի այդ տրամաբանության մեջ:

Այս իմաստով ներկայիս իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է 2003 թվականի նախագահական ընտրությունները: Այն ժամանակ գործող նախագահի հետ պայքարում էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինիս և Գագիկ Ծառուկյանի միջև, իհարկե, ուղղակի զուգահեռ անցկացնելը սխալ կլինի, քանի որ նրանք միանգամայն տարբեր արժեքային համակարգերի ու միջավայրերի կրող են: Պարզապես Ստեփան Դեմիրճյանը, ով քաղաքականության մեջ էր հայտնվել հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով՝ իր վրա նաև չափազանց մեծ բարոյական պատասխանատվություն կրելով, համարվում էր քաղաքական փորձառություն չունեցող գործիչ, և շատերը մտահոգություն էին հայտնում, որ նա չի կարող արդյունավետ գործել նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում:

Բայց Ստեփան Դեմիրճյանը հաղթեց ընտրություններում՝ թեկուզ միայն նրանով, որ իշխանական մեքենայի դեմ պայքարում ստացավ այնքան ձայն, որ իշխանությունը ստիպված եղավ գնալ երկրորդ փուլի: 2003 թվականի ընտրությունները մինչև օրս համարվում են Հայաստանի ամենախայտառակ, ամենակեղծված ընտրությունները, այսինքն՝ որոշակի վերապահումներով, կարելի է արձանագրել, որ Ստեփան Դեմիրճյանը հաղթեց նաև երկրորդ փուլում, սակայն նրանից խլվեց հաղթանակը: Այն ժամանակ հասարակության մեջ կար որոշակի շերտ, որը փորձում էր Քոչարյանի «հաղթանակն» արդարացնել նրանով, որ այդպիսով Ստեփան Դեմիրճյանը չդարձավ նախագահ: Ակնհայտ է, սակայն, որ այսօր Հայաստանը միանգամայն այլ պետություն կլիներ, եթե հաղթեր ոչ թե այդ մտածողությունն ու դրանով առաջնորդվող հակաժողովրդավարական իշխանությունը, այլ այն թեկնածուն, ով ստացել էր հասարակության վստահությունը: Եթե անգամ այդ թեկնածուն պակաս արժանի էր համարվում հասարակության մի մասի կողմից: Սա ժողովրդավարության դասագրքային ճշմարտություն է, որը գուցե առանձին իրավիճակներում ոչ հաճելի կամ վտանգավոր է թվում: Բայց դա է ժողովրդավարությունը, որից ավելի արդյունավետ համակարգ, ինչպես Չերչիլն էր ասում, մարդկությունը դեռևս չի գտել:

Ըստ «168 ժամ»-ի՝ մեծ հաշվով, նույն երկընտրանքն առկա է նաև այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում