Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ Տիբո Կուրտուան նոր՝ 5-ամյա պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրը նշում է, որ պայմանագիրը Կուրտուային առաջարկվել է այս ամռան սկզբին, սակայն բելգիացի դարպասապահը ցանկացել է վստահ լինել, թե արդյոք նա է լինելու թիմի հիմնական դարպասապահը: Ըստ նոր պայմանագրի՝ Կուրտուան շաբաթական կվաստակի 90 մլն ֆունտ ստերլինգ, իսկ պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի 5 տարով:
Նշենք, որ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է, որ Կուրտուան պետք է լինի թիմի հիմնական դարպասապահը, իսկ Պետր Չեխը ժամանակի մեծ մասը կանցկացնի պահեստայինների նստարանին:









































