Երեքշաբթի օրը Թուրքիայի 13 նահանգներում երկրի քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների հեռախոսային խոսակցությունների անօրինական գաղտնալսմանը մասնակցելու համար մեղադրվող անձանց ձերբակալության գործողություն է իրականացվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:
Երկրի անվտանգության վարչությունների 32 աշխատակիցներից, որոնց համար հետախուզման արտոնագիր է եղել, 20-ը ձերբակալվել են: Գործողության կենտրոնը Իզմիր քաղաքն է, խուզարկություններ են եղել նաև Ստամբուլում, Յալովայում և այլ շրջաններում:
Հիշեցնենք. այս տարվա փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ 2011 թվականին հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ, գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսներ, ովքեր կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների, նաև վարչապետի ընտանիքի անդամների հետ:
Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Ֆեթուլլահ Գյուլենին (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ), որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում:








































