Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը ևս միացավ Ice Bucket Challenge ակցիային:
Ալվեսը կոչ արեց ակցիային միանալ Լիոնել Մեսսիին, մոդել Ադրիանա Լիմային ու հեռուստահաղորդավար Ֆաուստաոյին:
Ակցիան բարեգործական է: Հավաքված միջոցները կուղղվեն նյարդային համակարգի հետ խնդիրներ ունեցող անձանց բուժմանը: Արդեն իսկ հավաքվել է ավելի քան 5 մլն դոլար:
Նշենք, որ ակցիային մասնակցել են այնպիսի հանրահայտ մարզիկներ, ինչպիսիք են Լեբրոն Ջեյմսը, Քրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը, երգիչներ Ջասթին Թիմբերլեքյն ու Ջասթին Բիբերը, հանրաճանաչ Բիլ Գեյթսն ու այլք:








































