Ավստրալիայի իշխանությունները կազատեն ավելի քան 1500 անչափահաս փախստականների, ովքեր այժմ պահվում են հատուկ կենտրոններում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Միգրացիոն գերատեսչության ղեկավար Սքոթ Մորիսոնի խոսքով՝ 10 տարեկան երեխաներին, ինչպես նաև նրանց ընտանիքներին երկրում գտնվելու համար ժամանակավոր այցագրեր կտրամադրվեն:
Այդ որոշումը չի տարածվի 150 այլ անչափահասների վրա, ովքեր պահվում են փախստականների կենտրոններում Սուրբծննդյան կղզում և Նաուրուում:
Ավստրալիան ստիպված էր խստացնել միգրացիոն օրենսդրությունը՝ կապված այն բանի հետ, որ վերջին տարիներին կտրուկ աճել է փախստականի կարգավիճակի հավակնողների թիվը, ովքեր ծովային ճանապարհով ապօրինաբար հասել են մայրցամաք:









































