The Beatles-ի լեգենդ Փոլ Մաքքարթնին երաժշտական ոլորտում համագործակցում է ռեփեր Քանյե Ուեսթի հետ՝ հայտնում է The New York Post-ի Page Six բլոգը:
Համաձայն բլոգի տվյալների՝ երաժիշտներն աշխատում են բազմաթիվ թրեքերի վրա, որոնք կներկայացվեն ալբոմում:
Երաժիշտները չեն թաքցնում միմյանց հանդեպ հիացմունքը: 37-ամյա Քանյեն, որը պատրաստվում է այս աշնանը թողարկել իր 7-րդ ալբոմը, շաբաթ օրը մասնակցել է Փոլի շոուին՝ Լոս Անջելեսի Dodger մարզադաշտում: Հիացմունքը փոխադարձ է: Անցած տարի Փոլը Twitter-ով հայտնել էր, որ ձեռք է բերել Քանյեի Yeezus ալբոմը:










































