Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե ով է լինելու թիմի հիմնական դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում:
«Բերնլիի դեմ խաղում դարպասապահի գիծը զբաղեցրեց Տիբո Կուրտուան: Սակայն ես երկարաժամկետ որոշումներ չեմ կայացնում, այլ լուծում եմ կոնկրետ խաղի հետ կապված խնդիրները:
Կրկնեմ` գոհ եմ, որ իմ թիմի կազմում կան երկու այնպիսի դարպասապահներ, ինչպիսիք են Չեխն ու Կուրտուան: Պետրն իսկական պրոֆեսիոանլ է: Նա արժանապատվորեն ընդունեց իմ որոշումն ու ասաց, որ կպայքարի` հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:






































