Միսսուրի նահանգի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հայտարարել է, թե պարեկային ժամը վերացվելու է ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում, որտեղ ոստիկանի կողմից սևամորթ պատանու սպանությունից հետո շաբաթից ավելի չեն դադարում անկագրությունները, հաղորդոմ է «Ռոյթեր» գործակալությունը։
Ըստ Նիքսոնի հայտարարության՝ պարեկային ժամը կհանվի երեքշաբթի գիշերը։ «Այսօր գիշերը մենք չենք օգտագործելու պարեկային ժամի ռեժիմը»,- ասվում է Նիքսոնի հայտարարությունում։ Ֆերգյուսոնում պարեկային ժամը մտցվել էր երկուշաբթի գիշերը։









































