Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի ապագայի մասին.
«Ես ոչ մի տեղեկություն չգիտեմ Դի Մարիայի գործերի վերաբերյալ, քանի որ կենտրոնացած եմ միայն թիմի խաղի վրա: Կարող եմ ասել, որ այս պահին նա մեր թիմի ֆուտբոլիստ է, ինչպես մյուս բոլորը»-, ասել է Անչելոտին:
Նշենք, որ վերջերս տեղեկություններ էր տարածվել, թե Անխել դի Մարիան ցանկանում է լքել «արքայական ակումբ»-ը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և ՊՍԺ-ն:










































