Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբի ամենակարևոր ձեռքբերումն է դարձել: 44-ամյա իսպանացին 2 տարի ժամկետով պայմանագիր է կնքել:
«Մեր ակումբի ամենակարևոր ձեռքբերումը Լուիս Էնրիկեն է: Նա էլ կիրականցնի մեր կողմից խոստացած հեղափոխությունը: Ասել ենք, որ հաջողության կհասնենք այս ամռանը: Լուիսն իրեն հիանալի է դրսևորել «Բարսելոնա Բ»-ի գլխավորությամբ:
Նա կարողանում է անել այնպես, որ թիմի ֆուտբոլիստները դրսևորեն աշխատասիրություն և կամք: Նախորդ մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր, բայց մեր թիմը ցանկանում է կրկին մրցունակ լինել և հաղթել»,- Football Espana-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:







































