Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր սաներին կոչ է արել ողջ ուշադրությունը կենտրոնացնել Չեմպիոնների Լիգայի գավաթի 2014/15թթ խաղարկության որակավորման փուլի շրջանակներում կայանալիք «Բեշիկթաշ»-ի դեմ խաղի վրա:
«Ամեն գնով պետք է հաղթել «Բեշիկթաշ»-ին, քանի որ ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների Լիգայում ու հասկանում ենք՝ որքան կարևոր խաղեր են սպասվում մեզ:
Վիճակահանության արդյունքում մեզ բարդ թիմ է բաժին հասել: Նախորդ մրցաշրջանում մեր մրցակիցը «Ֆեներբահչե»-ն էր, որը ևս դժվար մրցակից էր մեզ համար»,- հայտարարել է Վենգերը:








































