«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է փոխել ակումբային գրանցումը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը: Կոլումբիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` «Մոնակո»-ն հրաժարվել է Ֆալկաոյի տրանսֆերը վաճառել «Ռեալ»-ին, քանի որ մադրիդցիները պատրաստ չեն վճարել պահանջվող գումարն ամբողջությամբ: Նշվում է, որ «Մոնակո»-ի ղեկավարները պատրաստ են 12 մլն ֆունտի դիմաց վարձավճարով տրամադրել ֆուտբոլիստի իրավունքները, բայց միայն ոչ «արքայական ակումբ»-ին:
Ստեղծված իրավիճակին շարունակում է հետևել «Լիվերպուլ»-ը: Եթե գործարքը կայանա, լիվերպուլցիները շաբաթական շուրջ 200 հազար ֆունտ պետք է վճարեն Ֆալկաոյին:







































