Կաթնամթերք, մսամթերք և բանջարեղեն արտադրող եվրոպացիները պաշտոնապես դիմել են Շվեյցարիայի կառավարությանը՝ երկրի տարածքով դեպի Ռուսաստան իրենց մթերքի մատակարարումների մասին խնդրանքով: Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումները չեն տարածվում Շվեյցարիայի վրա: Այս մասին գրում է «Իզվեստիան»:
Շվեյցարիայի տարածքում համապատասխան գրանցում ստանալը բարդ գործընթաց է: Դեպի Ռուսաստան արտահանվող մթերքի նկատմամբ վերահսկողությունը լիովին գտնվում է ռուսական մաքսատան ձեռքում, Շվեյցարիան դրա համար պատասխանատվություն չի կրում:
Ռուսաստան իրենց ապրանքը մատակարարել ցանկանում են նաև Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան, Բոսնիան և Հերցեգովինան, որոնք չեն մտնում ԵՄ-ի մեջ և չեն աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:








































