«Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` թիմի կազմը համալրել է իսպանացի եզրային պաշտպան Ալբերտո Մորենոն, ով հանդես էր գալիս «Սևիլիա»-ում:
Մորենոն երեկ բուժզննում է անցել իր նոր ակումբում, որից հետո պայմանագիր է ստորագրել: Իսպանացի ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբում հանդես կգա 18 համարի մարզահագուստով:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` «Լիվերպուլ»-ը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 12 մլն եվրո է վճարել:
Նախորդ մրցաշրջանում Մորենոն «Սևիլիա»-ի կազմում անցկացրել է 29 խաղ ու խփել 3 գոլ:










































