Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին անգամ երանելիների շարքը կդասի Հարավային Կորեայից 124 կաթոլիկների: Քահանայապետը նաև մտադիր է պատարագ մատուցել՝ ի հիշատակ այս երկրում XVIII-XIX դարերում հանուն քրիստոնեական հավատի զոհվածների: Այս մասին գրում է BBC-ն:
Սեուլի իշխանությունները նախատեսում են, որ մինչև մեկ միլիոն կաթոլիկներ կավաքվեն մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ արարողությանը ներկա գտնվելու համար:
Նախօրեին Ֆրանցիսկոս պապը Հարավային Կորեայի քաղաքացիներին կոչ է արել աղոթել Հյուսիսայինի հետ միավորվելու համար:











































