ԱՄՆ Տեխաս նահանգի նահանգապետ Ռիքի Փերիին ուրբաթ օրը պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի վրա ճնշում գործադրելու փորձի համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Տեխասի դատախազության ներկայացուցիչներին:
Նրանք պնդում են, որ Փերին, ով, ինչպես կարծում են քաղաքագետները, 2016-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներից մեկն է, փորձել է ստիպել հրաժարական տալ շրջանային դատախազ Ռոզմարի Լեմբերգին, ով պաշտպանում է դեմոկրատներին:
Ըստ մեղադրող կողմի՝ այն բանից հետո, երբ Լեմբերգին բռնացրել են հարբած վիճակում մեքենա վարելիս, նահանգապետը սպառնացել է արգելափակել հատկացված 7.5 մլրդ դոլարը, որի հաշվին պետք է ֆինանսավորվեր նրա գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Լեմբերգը մասնակցել է հետաքննություններին՝ կապված ազդեցիկ հանրապետական քաղաքական գործիչների գործունեության հետ:











































