ԱՄՆ-ի ինժեներները 1000 փոքր ռոբոտներից «բանակ» են ստեղծել, որը կարող է առաջադրված շարքով շարվել, գրում է BBC-ն:
Յուրաքանչյուր ռոբոտի անհրաժեշտ ձևի պատկեր են տալիս, որից հետո նրանք միասին աշխատում են դրա իրագործման վրա:

Գործընթացը գրեթե 12 ժամ է տևում, սակայն նմանատիպ ուսումնասիրությունների ոլորտում սա ռոբոտների ամենամեծ խումբն է:
«Յուրաքանչյուր ռոբոտ անհատական է, սակայն նրանցից յուրաքանչյուրը միևնույն ծրագիրն ունի: Միակ բանը, որը պետք է նրանք անեն, խնդրի լուծման ժամանակ կողմնորոշվեն իրենց հարևաններով»,- պատմել է բժիշկ Մայքլ Ռուբենստայնը, ով ուսումնասիրության հեղինակներից մեկն է:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science գիտական ամսագրում:









































