Բրիտանական գովազդային չափանիշների Advertising Standards Authority գործակալությունը արգելել է American Apparel-ի հերթական գովազդը: Որոշումը կայացվել է մի կնոջ բողոքից հետո, որը որոշել էր այս մակնիշի կայքն ուսումնասիրել իր 12-ամյա դստեր հետ: Կայքում մոդելները շատ երիտասարդ և սեքսուալ են երևում: ASA-ը մայրիկի բողոքը հիմնավոր է համարել: Նրանց կարծիքով` աղջիկների դիրքերը շատ սեքսուալ են, իսկ նրանց տարիքը 16 տարեկանից բարձր չի երևում: Գովազդն արդեն հեռացվել է American Apparel-ի կայքից: Իսկ ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ լուսանկարները արդար են գնորդի հետ և շատ լավ են ներկայացնում իրենց արտադրանքը:
Հիշեցնենք, որ սա American Apparel-ի գովազդի առաջին արգելքը չէ, այն սև ցուցակում է հայտնվել նաև 2009-ին: