1990թ. օգոստոսի 15-ին ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը: Այսօր նա դառնում է 24 տարեկան և արդեն Հոլիվուդի ամենավառ երիտասարդ դերասանուհիներից է:
Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Խաբեություն ամերիկյան ձևով», «Իմ սիրած տղան խենթ է», «Քաղցած խաղեր» ֆրանշիզում:
Դերասանուհին արդեն ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA-ի մրցանակ:
Հանրությանը, սակայն, հետաքրքրում են ոչ միայն Ջենիֆերի դերերը, այլև Կարմիր գորգի վրա նրա հայտնվելը ու դրա հետ կապված ամեն ինչ:
SPLETNIK.RU-ն ընտրել է երիտասարդ դերասանուհու անմոռաց կերպարները ու ներկայացնում է դրանք հանրության դատին:









































