20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Արևի «մութ» կողմը․ մաշկային հիվանդություններ, արևայրուքներ. ռիսկեր և պաշտպանության միջոցներ

Ամառային հանգստի ու ոսկեգույն մաշկի մասին երազում են շատերը:Սակայն չպետք է մոռանալ, որ արևայրուքները համարվում են առաջին կարգի այրվածքներ և կարող են լուրջ վնաս հասցնել մեր օրգանիզմին: Մաշկային հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել օրգանիզմում առկա տարաբնույթ փոփոխությունները՝ նյութափոխանակության խանգարում, նյարդային համակարգի դիզֆունկցիա, մարսողական համակարգի հիվանդություններ, արյան շրջանառության խանգարում, նաև իմունային համակարգի անկում:

Գոյություն ունեն մաշկային մի շարք հիվանդություններ՝ սնկայինից մինչ թարախաբշտիկային հիվանդություններ, նաև դերմատիտ, փսորիազ, քոս և այլն: Սեզոնայնությունը բնորոշ է շատ մաշկային հիվանդությունների: Հաճախ հանդիպող խնդիր է նաև կորյակային ցանը: Հատկապես ամռանը մաշկային հիվանդությունների սրումը պայմանավորված է արևի ճառագայթների ներթափանցելիության բարձրացմամբ, որի արդյունքում տեղի է ունենում գերքրտնարտադրություն: Մաշկը չորանում է՝ այդպիսով հարմար պայմաններ ստեղծում մաշկային այս կամ այն հիվանդության զարգացման համար:

Ամռանը զարգացող կամ սրվող մաշկային հիվանդություններից հնարավորինս խուսափելու համար նախ պետք է հասկանալ, թե ո՞ր արևից ե՞րբ և ինչպե՞ս ենք օգտվում: Մաշկը արևից պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան քսուքներ: Եթե մարդն օգտագործում է արևապաշտպան քսուք, բայց էլի մաշկը վնասվում է, նշանակում է ընտրված միջոցը սխալ է: Արևից առավել շատ են վնասվում մաշկի, մազերի, աչքերի բաց գույն ունեցողները:

Արևից մենք կարող ենք ստանալ օրգանիզմին անհրաժեշտ վիտամին D, սակայն կան դեպքեր, երբ արևի ներգործությունն ունենում է վատագույն հետևանք: Դրանք այն դեպքերն են, երբ մարդու մոտ առկա է որևէ տեսակի նորագոյացություն. այսպիսի մարդկանց արևի տակ մնալ պարզապես անթույլատրելի է: Մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի զարգացման համար ամառվա արևն իր ուլտրամանուշակագույն ճառագայթներով համարվում է ռիսկային գործոն: Նույնիսկ վաղ տարիքում ստացած արևայրուքը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում